ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Սարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին. Արշակ Սրբազան

Սարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին. Արշակ Սրբազան

Սարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Հայկական ոստիկանական համազգեստով անհասկանալի ծագմամբ մարդիկ արգելափակում են Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների մուտքը հուշահամալիր: Եվ իհարկե իշխանությունները, հատկապես վարչախմբի ղեկավարը, ոչ մի մեղք չունեն:

Նրանք խիստ զբաղված են. ամոթալի զիջումներով և աղետաբեր ու պառակտիչ գործողություններով «ինքնիշխանություն» են կերտում»:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանները, սևբերետավորները շղթա էին կազմել և խոչընդոտում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, քանի որ պետք է այցելեին Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամներ, սակայն Վեհափառ հայրապետին հաջողվել է այցելել հուշահամալիր եւ աղոթք կարդալ:

  • Կիսվել: