Սամվել Կարապետյանը պատանդի կարգավիճակում է. Թաթոյան
Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է: Այս մասին իր ֆեյսբուքյա էջում գրել է ՛՛Միասնության թևեր՛՛ քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:
՛՛Նրան ազատությունից զրկելը նպատակ ունի չթույլատրել զբաղվել քաղաքականությամբ:
Ակնհայտ է, որ ստեղծված են անհավասար ու անարդար պայմաններ, երբ երկրում ընթանում է նախընտրական շրջան, իսկ Սամվել Կարապետյանն ընդդիմադիր կուսակցության նախագահ է, և այն մասնակցում է ընթացիկ քաղաքական գործընթացի՛՛,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ևս երեք ամսով եկարաձգվեց ՛՛Ուժեղ Հայաստան՛՛ կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տնային կալանքը:


