կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, կան զոհեր

Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, կան զոհեր

Ինդոնեզիայի Չիկանդե արդյունաբերական շրջանում՝ հրուշակեղենի գործարանում, խոշոր հրդեհ է բռնկվել, 3 մարդ զոհվել է, 36-ի որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնում է Detik պորտալը:
 
Ոստիկանության տվյալներով՝ 16 աշխատակից դուրս է բերվել հրդեհի տարածքից։
Շատ աշխատակիցների ճակատագիրն անհայտէ, քանի որ նրանք կապի դուրս չեն գալիս։ Բանտեն նահանգի ոստիկանությունում նշել են, որ աշխատողների մի մասը կարող էր հեռախոսները թողնել արտադրամասի ներսում, ուստի կապի բացակայությունը չի նշանակում, որ նրանք բոլորը փլատակների տակ են:
 
Շենքի մի մասը փլուզվել է, ինչը դժվարացնում է փրկարարների աշխատանքը։ Հրդեհի պատճառները պարզվում են։

  • Կիսվել: