կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Բուլդոզերով աա ուզում լինի, սամոլյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու․ Կարապետյանը՝ Փաշինյանին

Բուլդոզերով աա ուզում լինի, սամոլյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու․ Կարապետյանը՝ Փաշինյանին

Բուլդոզերով ա ուզում լինի, սամոլյոտով ա ուզում լինի, հումորով ա ուզում լինի․․․ Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու, Հայաստանի ժողովուրդն ա որոշել 1991 թվականին իր անկախությունը, և հայտարարել է իր Անկախության հռչակագիրը։ Մենք մեր մեջ կարող ենք որոշել մեր Սահմանադրությունը, Ջեյհունը, Ալիևը չպետք է որոշեն մեր Սահմանադրությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը կոչ էր արել քաղաքացիներին գնալ ընդդիմության հետևից և հեռացնել իրեն։

«Ես եմ խանգարո՞ւմ, ես դավաճանաբար ասել եմ՝ Արցախը Ադրբեջան է և վերջ, քաջ Նարեկը և քաջ Արամը, ես եմ խանգարում, որ գնան ազատագրեն ծովից ծով Հայաստանը, գնացեք էս մարդկանց հետևից, ցույց տվեք ձեր կամքը, հրաժարական կտամ, ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի դեռ ես վարչապետի պաշտոնում եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ»,-նշել էր նա։

 

  • Կիսվել: