Ատոմային ոլորտում ռուս-իրանական համագործակցությունը պահպանել է իր կայունությունն արտաքին ճնշումների հանդեպ. Լիխաչով
Իրանում «Բուշեհր» ԱԷԿ-ի կառուցման նախագիծը դիմացել է ռազմական հարվածների փորձությանը, ատոմային ոլորտում ռուս-իրանական համագործակցությունը պահպանել է իր կայունությունն արտաքին ճնշումների հանդեպ: Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այս տարի նախագիծն ամրության փորձություն անցավ ռազմական հարվածների, օդային գրոհների ժամանակ։ Մեր մասնագետների մեծ մասը, Իրանի իշխանությունների հետ համաձայնեցմամբ, լքեց շինհրապարակը»:
Լիխաչովը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադիր հետևել է իրավիճակի զարգացմանը և միջազգային շփումների ընթացքում նպաստել օբյեկտի և ռուս մասնագետների անվտանգության ապահովմանը։ Նա ընդգծել է, որ ԱԷԿ-ի կառուցումը մնում է պետական կորպորացիայի առաջնահերթություններից մեկը։



