Ռուսաստանը տապալել է Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունումը
Factor.am-ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով տապալվել է Լաչինի միջանցքի շուրջ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի արդյունքում ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունումը: Factor.am-ի տեղեկություններով` հանդիպմանը հաջորդած օրերի ընթացքում քննարկվել և բանակցվել է Ֆրանսիայի կողմից առաջարկված ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ: Երկար բանակցությունների արդյունքում հաջողվել է ստանալ ՄԱԿ ԱԽ անդամների կողմից փոխահամաձայնեցված հայտարարության տեքստ:
Նախօրեին տեքստում որոշ ձևակերպումների հետ համաձայն չեն եղել Ալբանիան ու ԱՄԷ-ն, բայց նրանք նույնպես, ի վերջո, համաձայնել են: Ռուսաստանի Դաշնությունը, սակայն, ըստ էության, տապալել է հայտարարության ընդունումը՝ վերջին պահին առաջարկելով մի շարք նոր փոփոխություններ՝ հստակ հաշվարկով, որ մյուս անդամների կողմից դրանք չեն ընդունվի, ինչը և տեղի է ունեցել: Մեր դիվանագիտական աղբյուրը շեշտեց, որ ռուսական կողմը նման առաջարկ արել է վերջին պահին, երբ մյուս պետություններն արդեն համաձայնության էին եկել։ Առայժմ չի մանրամասնվում, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


