ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Աբխազիայում Ռուսաստանի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվի

Աբխազիայում Ռուսաստանի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվի

Այս տարվա հոկտեմբերի 12-16-ը Վրաստանից չկառավարվող Աբխազիայում կանցկացվեն լայնածավալ զորավարժություններ, որոնց կմասնակցեն նաև ռուս զինվորականներ: Աբխազիայի դե ֆակտո նախագահ Բադրա Գունբան սեպտեմբերի 10-ին հաստատել է զորավարժությունների ծրագիրը, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նշբվում է, որ զորավարժություններին կմասնակցեն դե ֆակտո Աբխազիայի զինված ուժերի մշտական ​​պատրաստության ստորաբաժանումները, պահեստազորայինները և Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողները։

Նմանատիպ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ անցկացվել են օկուպացված Աբխազիայում 2025 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակ զորավարժությունների ակտիվ փուլին մասնակցել են դե ֆակտո Աբխազիայի և Ռուսաստանի զինված ուժերի ռազմական և հրետանային ստորաբաժանումների համատեղ խմբերը:

  • Կիսվել: