չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին, ինձ ուղղորդում է միայն հայ ժողովուրդը. Կարապետյան

Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին, ինձ ուղղորդում է միայն հայ ժողովուրդը. Կարապետյան

Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին, ինձ ուղղորդում է միայն հայ ժողովուրդը: Այս մասին դատարանից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում ասել է ՛՛Ուժեղ Հայաստան՛՛ կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:

Նա պատասխանել է նաև հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր առաջնորդած ուժի շանսերին վերաբերող հարցին. ՛՛Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս՛՛:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրենց հաղթանակի պարագայում Հայաստանում պատերազմ կսկսվի, Սամվել Կարապետյանը նշել է. ՛՛Ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ.) բուժման կարիքն ունի՛՛։

Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը թույլ տվեց Սամվել Կարապետյանին հարցազրույցներ տալ։ Կարապետյանն էլ հայտարարեց, որ առաջիկա օրերին կպատասխանի լրագրողների բոլոր հարցերին։

  • Կիսվել: