Ռուսաստանը հարվածել է ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքին․ կա 20 վիրավոր
Ռուսաստանը հարվածել է ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքին, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ նշելով, որ վիրավորվել է 20 մարդ։
Ըստ Դնեպրոպետրովսկի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի՝ վիրավորների թվում կա երեք երեխա։ Ավերվել են շինություններ, այրվել են մեքենաներ։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ չեն հաղորդվում:





