Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է կառուցել նոր ատոմակայան
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին հայտնել են «Ռոսատոմ»-ի մամուլի ծառայությունից։
Մասնավորապես նշվում է, որ «Ռոսատոմի» ղեկավարը պատմել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի մասին։ Նա նաև մանրամասն կանգ է առել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցի վրա։
Ինչպես հաղորդվում է՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիան հայ գործընկերներին առաջարկվում է համալիր համագործակցություն, որը ներառում է մեծ, միջին կամ փոքր հզորության կայանների կառուցում և հարակից նախագծերի իրականացում, այդ թվում՝ ոչ միջուկային բնույթի։


