երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Ադրբեջանի նախագահն ու Բրիտանիայի պետնախարարը քննարկել են էներգետիկ և պաշտպանական ոլորտում համագործակցությունը

Ադրբեջանի նախագահն ու Բրիտանիայի պետնախարարը քննարկել են էներգետիկ և պաշտպանական ոլորտում համագործակցությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի առևտրի հարցերով պետական նախարար, միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Անաս Սարվարի պատվիրակությանը, քննարկել էներգետիկայի, առևտրի, անվտանգության, պաշտպանական արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Ըստ ադրբեջանակն ԶԼՄ-ների՝ Սարվարն ընդգծել է Բաքվի հետ համագործակցությունն ընդլայնելու՝ Լոնդոնի մտադրությունը։ Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև ակտիվ համագործակցություն է ձևավորվել և անկախության վերականգնումից հետո երկրները երկար տարիներ մնում են մտերիմ գործընկերներ:

Հանդիպմանը քննարկվել են նաև Բաքվում կայացած առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքները:

  • Կիսվել: