Ախուրյանի ջրամբարում տարվա այս ժամանակահատվածի համար ռեկորդային ջրապաշար է կուտակվել
Ախուրյանի ջրամբարում՝ ռեկորդային ջրապաշար տարվա այս ժամանակահատվածի համար, հայտնում են ՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հոկտեմբերի 6-ի դրությամբ Ախուրյանի ջրամբարում կուտակված ջրի ծավալը կազմել է 432 մլն մ³։ Սա ջրամբարի շահագործման ողջ պատմության ընթացքում տարվա այս ժամանակահատվածի համար գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։



