ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով. Թաթոյան

ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով. Թաթոյան

ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՛՛Միասնության թևեր՛՛-ի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

՛՛35\61 և 10\51 տեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակը հենց դա է: Այս ընթացքում ԲՀԿ-ի ղեկավարի նկատմամբ անօրինական ճնշումների նպատակն էլ հենց դա էր` ունենալ սահմանադրական պաշտոններում նշանակելու ու ազատելու համար անհրաժեշտ պատգամավորներ, սահմանադրական օրենքներ ընդունելու հնարավորություն: ՔՊ-ի համատարած ապօրինությունների, մարդկանց վախեցնելու ու սպառնալու վրա աչքփակոցի է, կոծկում են ամեն ինչ:

Նշված տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկումը ապօրինի ու կամայական որոշում է, որի հիմքում ՔՊ-ի նեղ քաղաքական շահն է:

Այնքան անօրինականությունների շուրջ պտտվեցին, որ ձևը գտան՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ որոշ ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան»-ի քվեներն անվավեր են ճանաչվել:

Հիշեցնենք նաև, որ ԿԸՀ-ն հայտնել էր, որ անվավեր են ճանաչվել 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները

  • Կիսվել: