Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է այրվել
Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաղորդել է Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ գտնվող նավի վրա բռնկված հրդեհի մասին:
«UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Հորմուզի նեղուցում՝ Օմանի Էլ Խասաբ քաղաքից ինը ծովային մղոն դեպի հյուսիս տեղի ունեցած միջադեպի մասին։ Երրորդ կողմի նավի կապիտանը հայտնել է այն մասին, որ նկատել է այրվող նավ», - ասվում է վարչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ներկայում տվյալներ չկան հասցված վնասների կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ, իսկ անձնակազմի վիճակը մնում է անհայտ։



