հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Բիոմետրիկ անձնագրերի թվերը կարող են վաճառվել աճուրդային կարգով. Փաշինյանը մանրամասնում է

Բիոմետրիկ անձնագրերի թվերը կարող են վաճառվել աճուրդային կարգով. Փաշինյանը մանրամասնում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ հոկտեմբերի 29-ի նիստում անդրադարձավ բիոմետրիկ անձնագրերի թվերի աճուրդային կարգով վաճառքի հնարավորությանը։

«Անձնագրերն ունեն թվեր։ Գիտեք, որ մեր իրականության մեջ թվերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա։ Օրինակ՝ կա անձնագիր, որի համարն է 00000000001։ Հիմա հարց՝ ո՞վ է ստանալու այդ անձնագիրը։ Մենք որոշում ենք կայացրել, որ դա կլինի վճարովի։ Ով առանձնահատուկ սեր ունի թվերի և թվերի կոմբինացիաների նկատմամբ, չգիտեմ՝ ֆիքսված գնով, բայց լա՜վ գնով աճուրդային կարգ կլինի»,– ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ սա համակարգի համար լրացուցիչ ներդրում է և լրացուցիչ ֆինանսական միջոցներ կարող է ապահովել։

«Ընդհանրապես, մենք պետք է այս տրամաբանությունը ներդնենք այնտեղ, որտեղ հնարավոր է, որովհետև դա, ի վերջո, եկամտի աղբյուր է։ Այն, ինչի նկատմամբ կա հետաքրքրություն, դա ունի արժեք, այն, ինչ ունի արժեք, նշանակում է՝ դա եկամտի աղբյուր է, հետևաբար այդ եկամուտը պետք է գեներացնել ՀՀ ենթակառուցվածքների համար»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվելու է բիոմետրիկ անձնագրերի նոր համակարգը։

  • Կիսվել: