ՔՊ-ական պատգամավորը բարի խորհուրդ տվեց Էկոնոմիկայի նախարարին․ սեռով պայմանավորված բաժանումներ մի արեք
ԱԺ-ում «Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մի քանի դիտարկում արեց։
Նա նկատեց, որ Արթիկի եկեղեցու մոտ անգամ հուշատախտակ չկա և հետաքրքրվեց, թե ինչու նման հարցերում վերահսկողություն չկա։
Զբոսաշրջային ոլորտում մի քանի խնդիրներ ներկայացնելուց հետո, ելույթի վերջում ՔՊ-ական պատգամավորը բարի խորհուրդ տվեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։
«Աշխատաշուկայում սեռով պայմանավորված բաժանումներ մի արեք։ Հեռվանանք այն կարծրատիպերից, որ կան ոլորտներ, օրինակ, զբոսաշրջությունը, որը կանանց տեղն է և փորձենք սեքսիստ մոտեցումներից հեռվանանք»,- խորհուրդ տվեց նախարարը։


