Պաշտպանական ոլորտում Հայաստանի հետ մեր համագործակցությունն առաջընթաց է ապրում. Իրանի դեսպան
Պաշտպանական ոլորտում Հայաստանի հետ մեր համագործակցությունն առաջընթաց է ապրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք փոխըմբռնում ունենք այս ոլորտում համագործակցության զարգացման հարցում։ Զարգացումը տարբեր ուղղվածություններ ունի։ Փորձում ենք հետևողական լինել հարաբերությունները զարգացնելու այն ուղղություններով, որոնք բխում են մեր շահերից»: