երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Մենք աջակցում ենք քայլերին, որ Հայաստանն ու Ադրբեջանը հիմա կատարում են՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար. Նիդերլանդների ԱԳ նախարար

Մենք աջակցում ենք քայլերին, որ Հայաստանն ու Ադրբեջանը հիմա կատարում են՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար. Նիդերլանդների ԱԳ նախարար

Մենք աջակցում ենք գործընթացին, որ երկու երկրները հիմա կատարում են՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։

Այս մասին ասել է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար է լավ»- նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի:

  • Կիսվել: