երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Կաշառք տալու և ստանալու համար ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՊՆ պաշտոնատար անձ

Կաշառք տալու և ստանալու համար ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՊՆ պաշտոնատար անձ

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ: Այս մասին  հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Վերջինս մեղադրվում է զորակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու գործընթացն ապօրինի կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու մեջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հայտնեցին կոմիտեից:

  • Կիսվել: