երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Ուժի մեջ է մտնում ռուսական վերահսկողության տակ անցած Օլեշկի քաղաքում հայտարարված հրադադարը

Ուժի մեջ է մտնում ռուսական վերահսկողության տակ անցած Օլեշկի քաղաքում հայտարարված հրադադարը

Ուժի մեջ է մտնում Խերսոնի մարզի՝ ռուսական վերահսկողության տակ անցած Օլեշկի քաղաքում ավելի վաղ հայտարարված հրադադարը։ Կիևից տեղեկացրել են, որ հետևելու են ռեժիմի պահպանմանը և ռուսական կողմի գործողություններին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել է, որ հրադադարն ուժի մեջ է մտնում։ Դաշնության զինված ուժերը դադարեցրել են կրակը Խերսոնի ուղղությամբ։

Վերջին շրջանում Օլեշկի քաղաքում հումանիտար ճգնաժամ էր ստեղծվել, չդադարող փոխադարձ հարվածների հետևանքով անհնար էր դարձել հումանիտար օգնություն հասցնել այնտեղ մնացած բնակիչներին կամ տարհանում իրականացնել։ Սպիտակ տնից հայտնել են, որ հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի մասնակցությամբ։

Նախաձեռնության առաջին փուլում նախատեսվում է ականազերծել դեպի քաղաք տանող ճանապարհները։

  • Կիսվել: