ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Փաշինյանը հիշեցրեց, որ 7-8 ամիս շարունակ դժգոհ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի մասշտաբներից

Փաշինյանը հիշեցրեց, որ 7-8 ամիս շարունակ դժգոհ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի մասշտաբներից

Այսօր ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը վերջին 7-8 ամիսների ընթացքում հայտարարել է, որ դժգոհ է կոռուպցիայի դեմ պայքարի մասշտաբներից եւ արդյունքներից:

Նա նշեց, որ ԱՄՆ այցից առաջ խորհրդակցություն է հրավիրել՝ եւս մեկ անգամ ֆիքսելու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրները:

Փաշինյանն ասաց. «Վերոնշյալ խորհրդակցությունը, ըստ էության, այդ տրամաբանության շարունակությունն էր: Եվ քանի որ իրավական համակարգում էական եւ զգալի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, խնդիր է առաջացել: Մենք ֆիքսեցինք այդ խնդիրներն ու առաջ անցանք»:

  • Կիսվել: