Պաղեստինի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ երկիրը պաշտոնապես ճանաչելու համար
Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Պաղեստին պետությունը պաշտոնապես ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության հայտարարության համար։
«Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստին պետության ճանաչումն արտացոլում է Հայաստանի արժեքները և նրա ղեկավարության հավատարմությունը արդարությանը, ինչպես նաև նրա հավատը մարդու իրավունքներին, վերահաստատում է բարեկամության և հարգանքի խորությունը, որը միավորում է մեր երկու երկրներին, պաղեստինի ու հայ ժողովրդին, ինչպես նաև նպաստում է պաղեստինյան ժողովրդին պատուհասած անարդարության մեղմացմանը»,- նշել է նախագահը։


