Ոստիկանները ՔԿ–ի մոտից բերման են ենթարկում քաղաքացիներին (ուղիղ)
Ժամը 18։45-ի դրությամբ ոստիկանները շարունակում են Քննչական կոմիտեից մոտից բերման ենթարկել քաղաքացիներին։
ՆԳՆ–ից հայտնել են, որ մի խումբ անձինք բերման են ենթարկել քրեական վարույթի շրջանակներում և տեղափոխվել են համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։
Նշենք, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում են ձերբակալվել քաղաքացիները։