երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Երևանի քաղաքապետարանը՝ Շինարարների փողոցի կրպակների մասին

Երևանի քաղաքապետարանը՝ Շինարարների փողոցի կրպակների մասին

Շինարարների փողոցում կրպակներով և այլ շինություններով զբաղեցված համայնքային տարածքները սահմանափակում էին բնակիչների հանրային օգտագործման հնարավորությունները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
՛՛Տարածքներն ազատելու համար իրականացվում է ապամոնտաժման աշխատանքներ։ Այստեղ նախատեսվում է կանաչ գոտի՝ բնակիչների համար հասանելի հանրային տարածքով։
 
Նման աշխատանքներ իրականացվում են ամբողջ Երևանում՝ համայնքային տարածքները բնակիչներին վերադարձնելու նպատակով՛՛,-ասված է հաղորագրության մեջ։
 

  • Կիսվել: