ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվել (տեսանյութ)

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվել (տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու վերաբերյալ ստացած տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 20-ին։ Ժամը 16․50-ին Երևանի Վախթանգ Անանյան փողոցում նրանք ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Պարոնյան փողոցում բնակվող օտարերկրացի մի տղամարդու։

29-ամյա երիտասարդի խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվեց փոշենման զանգվածով 48 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 55 գրամ էր։ Օտարերկրացին հայտնեց, որ փաթեթներում կոկաին է ու ևս երեք փաթեթ արդեն տեղադրել և լուսանկարներն ուղարկել է տելեգրամյան հասցեատիրոջը։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տեղադրված փաթեթները հայտնաբերվեցին։

Օտարերկրացին կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

 

  • Կիսվել: