Հռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել
Հռոմի պապ Լևոն XIV-ի թոքից հանգույցի հեռացման վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել։ Վիրահատությունից հետո պոնտիֆիկոսը վերադարձել է իր հիվանդասենյակ։ Այս մասին տեղեկացնում են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ երեքշաբթի օրը Հռոմի պապը վիրահատության նպատակով տեղափոխվել էր Հռոմի «Ջեմելլի» կլինիկա։
«Վիրահատությունն ավարտվել է հաջողությամբ՝ նախատեսված ժամկետների և պլանի համաձայն, և պապը վերադարձել է իր հիվանդասենյակ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Վատիկանից նաև հայտնել են, որ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։



