Վաշինգտոնը մոտ ժամանակներս որոշում կընդունի Իրանի նկատմամբ հետագա քայլերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա Իսլամական Հանրապետությունն անվանել է «ձախողված պետություն»՝ հայտարարելով երկրի ծանր տնտեսական իրավիճակի մասին։

«Նրանց մոտ տնտեսություն չկա։ Գնաճը կազմում է 300%։ Նրանք փող չունեն։ Նրանք չեն վճարում իրենց զինվորականներին, ոչ մեկին չեն վճարում»,- Սպիտակ տան մոտ լրագրողներին ասել է Թրամփը։

«Մենք շատ շուտով որոշում կընդունենք Իրանի վերաբերյալ»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։