շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Որոշ քաղաքական գործիչներ փորձում են նսեմացնել Վրաստանի ռազմավարական գործառույթը․ Բոչորիշվիլի

Որոշ քաղաքական գործիչներ փորձում են նսեմացնել Վրաստանի ռազմավարական գործառույթը․ Բոչորիշվիլի

Այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհների կառուցման հարցը։ Թբիլիսին վստահ է, որ դա լավ է տարածաշրջանի համար՝ հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը։

Մակա Բոճորիշվիլու խոսքով՝ նոր երթուղիները միայն կմեծացնեն տարածաշրջանի կարևորությունը կապակցվածության տեսանկյունից։

«Ես որևէ ռիսկ չեմ տեսնում։ Վրաստանը չի անհետանա քարտեզի վրայից և չի կորցնի ռազմավարական դերը։ Պարզապես կապերի մասին խոսողները երբեմն չեն հիշատակում Վրաստանը՝ որպես Եվրոպայի հետ կապի օղակ, և դա կասկածի տակ է դնում նրանց կոմպետենտությունը»,- հավելել է դիվանագետը։

Նախարարի խոսքով՝ որևէ երթուղի չի փոխարինի Վրաստանին, քանի որ այնտեղով անցնող ճանապարհի պահանջարկը տարեցտարի աճում է։ Բոճորիշվիլին հավելել է, որ Թբիլիսին ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացները:

«Որոշ քաղաքական գործիչներ փորձում են օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և նսեմացնել Վրաստանի ռազմավարական գործառույթը, որին ոչ մի ճանապարհ չի փոխարինի»,- ասել է նա։

Վրաստանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ երկիրը վաղուց անկեղծորեն ձգտում է դառնալ Եվրամիության անդամ և ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։

«Մենք ցանկանում ենք, որ երկրում խաղաղություն, կայունություն և ժողովրդավարություն տիրի՝ առանց արտաքին միջամտության։ Սա նախապայման է՝ Եվրամիությանը միանալու համար»,- շեշտել է նախարարը, հավելել՝ իշխանության հայտարարած նպատակն է մինչև 2030 թվականը պատրաստ լինել ԵՄ-ին անդամակցության համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: