Մեծապես գնահատում ենք այն դրական քայլերը, որ Թուրքիան ձեռնարկում է Հունաստանի, ՀՀ-ի, Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ. Բլինքեն
Մենք մեծապես գնահատում ենք այն դրական քայլերը, որ Թուրքիան ձեռնարկում է Հունաստանի, Հայաստանի, Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Թուրքիան եւ Միացյալ Նահանգները համագործակցում են նաեւ գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում եւ Բալկաններում, Կովկասում ու աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման գործում։
Մենք մեծապես գնահատում ենք այն դրական քայլերը, որ Թուրքիան ձեռնարկում է Հունաստանի, Հայաստանի, Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, որոնց քաղաքացիները, ի դեպ, կողք կողքի աշխատել են Թուրքիայի իրենց գործընկերների հետ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար։
Մենք հանձնառու ենք պահպանել մեր շատ սերտ պաշտպանական համագործակցությունը, այդ թվում՝ ապահովելով, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի դաշինքի շրջանակներում օդային ուժի բարձր արդյունավետության մատակարար՛՛:


