ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՀ-ն բարեփոխումներ է իրականացրել՝ ևս մեկ անգամ փաստելով ավելի արդար հասարակություն ստեղծելու հանձնառությունը. Բլինքեն

ՀՀ-ն բարեփոխումներ է իրականացրել՝ ևս մեկ անգամ փաստելով ավելի արդար հասարակություն ստեղծելու հանձնառությունը. Բլինքեն

ՀՀ-ն բարեփոխումներ է իրականացրել՝ ևս մեկ անգամ փաստելով հանձնառությունը ավելի արդար հասարակություն ստեղծելու։ Այս մասին, անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարությանն ու արդարադատությանը, ասաց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Մեծ աշխատանք է արվել վարչապետ Փաշինյանի, կառավարության կողմից, ներքին մակարդակով բարեփոխումների իրականացման ուղղությամբ՝ հատկապես արդարադատության և իրավունքի գերակայության տիրույթում, իրավապահ համակարգում բարեփոխումներ են իրականացվել, անցած ամիս նաև մեր կոռուպցիայի դեմ պայքարի առաջատար մրցանակներից մեկը հանձնել ենք Հայաստանին՝ բարեփոխումների շրջանակում, որ իրականացվել են և իրականացվել են արդյունավետորեն»,- նշեց նա։

 

  • Կիսվել: