Մենք Փաշինյանին հեռացնելու մեր փորձն արել ենք՝ անհաջող, եթե ուրիշ տարբերակ ունեք՝ արեք, մենք ձեր կողքին ենք. Քոչարյան
Բոլորը, ովքեր հիմա ամենաշատն են խոսում ընտրությունների դեմ, ամենաշատն են աշխատում ընտրությունների համար: Այս մասին այսօր ՛՛5-րդ ալիքին՛՛ տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին:
Նա, մասնավորապես, նշեց. «Երբ սկսում են ոգևորված խոսել իմպիչմենտի մասին, ես ասում եմ՝ արեք, մենք Փաշինյանին հեռացնելու մեր փորձն արել ենք՝ անհաջող, եթե ուրիշ տարբերակ ունեք՝ արեք, մենք ձեր կողքին ենք»:
Ըստ Քոչարյանի՝ ընտրություններից չի լինի խուսափել, դրանք լինելու են, բայց հնարավոր է, որ ընթացքում լինեն իրավիճակներ, որոնք կնպաստեն իշխանությունների հեռանալու գործընթացի արագացմանը։


