ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Լիտվա

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Լիտվա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լիտվայի Հանրապետություն: 

«ԱԳՆ-ում ընթանում է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ առանձնազրույցը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

Արարատ Միրզոյանն այցի ընթացքում հանդիպումներ կունենա Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: 

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս, որից հետո կողմերը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն։

  • Կիսվել: