հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Մամիկոն Ասլանյանն անգամ ընդդիմության առաջին շարքերում չէր, ուղղակի 2,7 ամսով կալանավորվել էր, որովհետև «իշխանության քիմքին հաճո չէր»․ Գեղամ Մանուկյան

Մամիկոն Ասլանյանն անգամ ընդդիմության առաջին շարքերում չէր, ուղղակի 2,7 ամսով կալանավորվել էր, որովհետև «իշխանության քիմքին հաճո չէր»․ Գեղամ Մանուկյան

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դեպքից բացի կարելի է բազմաթիվ այլ օրինակներ էլ բերել. Վարդաշենի ՔԿՀ-ում նաև Նարեկ Մալյանն է, 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարը, զինվորականներ, Նուբարաշենի ՔԿՀ-ում Արմեն Աշոտյանն  է, Արմավիր ՔԿՀ-ում մեկ տասնյակից ավել քաղաքացիներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմաց ասաց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Բոլորը քաղաքական նպատակներով, քաղաքական հետապնդման, Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրության զոհերն են: Մամիկոն Ասլանյանանի խափանման միջոցի փոխելու մասին լուրը շատերը ուրախությամբ են ընդունում, բնականաբար ուրախություն կա, բայց նաև հասկանում ես այն ողբերգական վիճակը, որ երկու տարի յոթ ամիս մարդը անազատության մեջ է ուղղակի քաղաքական նպատակահարմարությունից, իշխանությունների անձնական վրեժխնդրությունից ելնելով»,- նշեց նա: 

Նրա խոսքով, Մամիկոն Ասլանյանն անգամ ընդդիմության առաջին շարքերում չէր, ուղղակի 2,7 ամսով կալանավորվել էր, որովհետև «իշխանության քիմքին հաճո չէր»: «Ու միայն Նիկոլ Փաշինյանը չէ խնդիրը, դատավորները նույնպես: Մի քանի անգամ ականատես եմ եղել, թե ինչպես են Մամիկոն Ասլանյանի գործով դատի ժամանակ փաստաբանները հիմնավոր փաստարկներ բերում նրա խափանման միջոցը փոխելու համար, դատավորը եկել ու միանգամից ասել է՝ շարունակելու է կալանքի տակ մնալ»,-ասաց պատգամավորը:  Գեղամ Մանուկյանը սակայն, վստահություն հայտնեց, որ շուտով դատական համակարգում նույնպես փոփոխություններ են սպասվում: «Բերդերում խոսք կա, ասում են՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Լիակատար արդարությունը Հայասատնում հաղթանակելու է: Միշտ էլ ունեցել ենք դատավորներ, որոնք անգամ իրենց անվտանգությունը  և հետագա պաշտոնավորումը վտանգի տակ դնելով որոշումներ են կայացրել հանուն ՀՀ-ի»,-հավելեց նա:

  • Կիսվել: