ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կյանքում երբեք ձեռքով չեմ բարևել Ռոբերտ Քոչարյանին. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Կյանքում երբեք ձեռքով չեմ բարևել Ռոբերտ Քոչարյանին. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Ինձ համար շատ ցանկալի կլիներ լսելու հստակ դիտարկումներ, բնորոշումներ և փաստեր, թե որ դեպքում եմ ես բարեվարքությունը խախտել և որ դեպքում՝ կարգապահական խախտում թույլ տվել, «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, գրում է Aysor.am-ը:

Նա կարծիք է հայտնել, որ իր լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն։

Հրայր Թովմասյանը միաժամանակ նշել է, որ իր կյանքում երբեք ձեռքով չի բարևել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա հետ մեկտեղ նույն սենյակում չի գտնվել։

«ՍԴ-ն մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքն է։ Ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ որ հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորը», - ասել է նա։

Թովմասյանի հարցազրույցը եթեր կհեռարձակվի այսօր՝ 21։05-ին, «Արմնյուզ» հեռուստաալիքով:

Տեսանյութը՝ tert.am-ի

  • Կիսվել: