Կարևորում ենք ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը Հարավային Կովկասում կայունության խթանման գործում․ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը ինչպես Եվրամիության հետ երկկողմ կապերի ամրապնդման, այնպես էլ տարածաշրջանային կայունության խթանման գործում։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մեկամյակի առթիվ:
«Թեև մենք դիտարկում ենք գործընկերության հետագա խորացման հեռանկարները և ավելի հավակնոտ օրակարգը, ուրախ ենք նշելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության առաջին տարեդարձը:
Մենք կարևորում ենք փոխշահավետ համագործակցությունը և դիտորդական առաքելության ներդրումը ինչպես երկկողմ կապերի ամրապնդման, այնպես էլ Հարավային Կովկասում կայունության խթանման գործում»,-նշել է Միրզոյանը: