շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կարևոր ներդրում խաղաղության գործում. Չեռնոգորիայի ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջանի համաձայնագրի մասին

Կարևոր ներդրում խաղաղության գործում. Չեռնոգորիայի ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջանի համաձայնագրի մասին

Չեռնոգորիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ԱՄՆ-ի աջակցությամբ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարար Ֆիլիպ Իվանովիչը։

«Դա կարևոր ներդրում է խաղաղության, ինչպես նաև երկարաժամկետ տարածաշրջանային կայունության և բարգավաճման գործում։ Շնորհավորում եմ Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներին»,-նշել է նա:

  • Կիսվել: