Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի գազասպառողների,
ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Լերմոնտովի, Կամարինի, Սովետների, Կամոյի, Գորկու փողոցների, Օրջոնոկիձեյի փողոցի թիվ 1-ից 50, Մյասնիկյան փողոցի թիվ 1-ից 118 հասցեների առանձնատների գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Կարենիս բնակավայրի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Մխչյան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:


