երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Սա ինձ համար քաղաքական առաքելություն է, որ հանրային գերակա շահը վերադարձնեմ հանրությանը․ Աջափնյակի թաղապետը՝ Շինարարների փողոցում կրպակները քшնդելու մասին

Սա ինձ համար քաղաքական առաքելություն է, որ հանրային գերակա շահը վերադարձնեմ հանրությանը․ Աջափնյակի թաղապետը՝ Շինարարների փողոցում կրպակները քшնդելու մասին

Դատարանը իրավունք չուներ վարույթ ընդունելու, հայտարարել է Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը՝ խոսելով Շինարարների փողոցում կրպակները քանդելու մասին:

«Սա ինձ համար քաղաքական առաքելություն է, որպեսզի հանրային գերակա շահը վերադարձնեմ հանրությանը։ Ես Ձեզ խոստանում եմ, որ այս շինությունները քանդվելու են»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ լարված իրավիճակ է ստեղծվել Շինարարների փողոցում, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները փորձում էին քանդել կրպակները, իսկ կրպակների տերերը դիմադրություն էին ցույց տալիս։

Շինարարների փողոցում կրպակների քանդումը ժամանակավորապես դադարեցվել է:

  • Կիսվել: