շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Կառավարության գերատեսչությունների աշխատանքի ռեժիմն առցանց դարձնելու վերաբերյալ քննարկում եղել է, բայց որոշում չկա․ Հակոբ Արշակյան

Կառավարության գերատեսչությունների աշխատանքի ռեժիմն առցանց դարձնելու վերաբերյալ քննարկում եղել է, բայց որոշում չկա․ Հակոբ Արշակյան

Կառավարությունում աշխատանքի ռեժիմն առցանց դարձնելու վերաբերյալ քննարկում եղել է, բայց համատարած որոշում չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Եղել է այդպիսի քննարկում։ Այն տեղերում, որտեղ հնարավոր է, կանենք, բայց համատարած որոշում չկա»,- ասաց Արշակյանը։

Հայաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք: Կառավարությունը որոշում է կայացրել, որ մինչև մարտի 23-ը կրթական համակարգը չի աշխատելու: Կառավարությունը կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներից:

  • Կիսվել: