ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Կառավարության աջակցությամբ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա (տեսանյութ)

Կառավարության աջակցությամբ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա (տեսանյութ)

Կառավարության աջակցությամբ՝ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա, հայտնում են ՀՀ Կառավարությունից:
 
՛՛16 միլիոն դրամ՝ սեփական տան համար։ ՀՀ Կառավարությունը կրկին հնարավորություն է տալիս սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին օգտվել բնակապահովման ծրագրից և ստանալ 16 միլիոն դրամ աջակցություն՝ անհատական բնակելի տուն կառուցելու համար։
 
Ծրագիրը վերաբացվել է 2026 թվականի մարտի 20-ին։ Այս փուլում 1,417 ընտանիք կմիանա առաջին փուլում արդեն աջակցություն ստացած 2,319 շահառուներին։ Արդյունքում` 3,736 ընտանիք կունենա սեփական տուն՝ մինչև 2027 թվականի ավարտը։
 
Սեփական տուն ունենալը պետք է լինի ոչ թե հեռավոր նպատակ, այլ իրական հնարավորություն։ Այս ծրագիրը հենց դրա համար է։
 
Դիտեք տեսանյութը՝ տեղեկանալու, թե ովքեր կարող են դիմել ծրագրին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: