Իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին ընդգծում է բանակցելու, սահմանագծման և սահմանազատման կարևորությունը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին, իրավիճակ է, որ ավելի տեսանելի է դարձնում, ընդգծում բանակցելու անհրաժեշտությունը, քննարկելու անհրաժեշտությունն է ընդգծում: Այս մասն այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
՛՛Այստեղ մենք նորից խոսում ենք ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում առկա հնարավորությունների մասին: Մենք բաց ենք նաև այլ հարթակների համար, եթե ԱՄՆ-ն կարողանա դերակատարում ունենալ՛՛,-հավելեց նա:
Ըստ դեսպանի՝ հատկապես ընդգծվում է սահմանագծման և սահմանազատման կարևորությունը:
՛՛կարծում եմ՝ բարդ քննարկում է լինելու, որի համար կպահանջվի ժամանակ, ինտենսիվ, եռանդուն, կենտրոնացված աշխատանք՛՛,-նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:


