Հրապարակելու եմ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող փաստաթուղթը, սպասեք մանրամասների. Գեղամ Մանուկյան
Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ) պահանջով... Ասաց, արձագանքելով մեր Աննա Գրիգորյանի արդարացի մեղադրանքին։ Այս մասին հունիսի 1-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա հավելել է. «Քրեական պատասխանատվության վտանգի տակ, վաղը հրապարակելու եմ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող փաստաթուղթը։ Այն գաղտնի պահվել է պաշտպանության նախարարությունունում։
Աննա Գրիգորյանի հետ մեկ տարի հարցումներով փորձում էինք ստանալ այդ փաստաթղթի օրինակը։
Վերջը ստացանք։
Սպասեք մանրամասների։ Վաղը, բայց այս անգամ Տավուշից, այնտեղ եմ լինելու»:


