հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Իրանի հայ խորհրդարանականները շնորհավորել են Փեզեշքիանին նախագահի ընտրություններում հաղթանակի առիթով

Իրանի հայ խորհրդարանականները շնորհավորել են Փեզեշքիանին նախագահի ընտրություններում հաղթանակի առիթով

Իրանի խորհրդարանի (Մեջլիս) հայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի առիթով, տեղեկացրել է Mehr-ը։

Իրանի հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ կառավարական պաշտոնյաների համագործակցությունը եւ սիներգիան միմյանց հանդեպ կապահովեն լուսավոր ապագա երկրի ժողովրդի համար։

«Խորհրդարանականներ Արա Շահվերդյանը՝ Թեհրանում հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչը, եւ Մանսուրյանը՝ հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչը Սպահանում եւ Հարավային Իրանում, շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության 9-րդ նախագահի պաշոնում ընտրվելու առիթով։

Իրանի հայ համայնքը ցանկանում է հետագա հաջողություններ Իրանի կառավարությանը եւ ժողովրդին»,- գրել է իրանական ԶԼՄ-ն։

  • Կիսվել: