չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
«Ինձ դեպորտ արեցին, ռուսներն ասացին՝ պետք չէր, որ մեր Պուտինի հետ էդպես խոսեին». տաշիրցին՝ Փաշինյանին

«Ինձ դեպորտ արեցին, ռուսներն ասացին՝ պետք չէր, որ մեր Պուտինի հետ էդպես խոսեին». տաշիրցին՝ Փաշինյանին

Ստեփանավանում մի քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց հայ–ռուսական լարված հարաբերությունների մասին։

«Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, բռնեցին ու ինձ դեպորտ արեցին, ընտանիքս, մորս գերեզմանը մնաց էնտեղ, տեխնիկաս, գործերս։ Հիմա ի՞նչ է լինելու մեր վիճակը Ռուսաստանի հետ։ Ինձ պրյամո ռուսներն ասել են, որ էդպես են վարվում, քանի որ մեր Պուտինի հետ էդպես պետք չէր խոսել»,– ասաց քաղաքացին դիմելով Փաշինյանին։

Փաշինյանը, սակայն, հարցը շրջանցեց՝ հայտարարելով, որ քաղաքացին հաստատ ոչ օրինական վարքագիծ է ունեցել։

  • Կիսվել: