Հուսամ, որ Մամիկոն Ասլանյանին այս ժամերին կտեսնենք հրապարակում. Բագրատ Սրբազան
Ուզում եմ ուրախությունս հայտնել, որ անիմաստ տեղը, քաղաքական նպատակներով կալանավորված մարդուն ազատ են արձակել: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով այն մասին, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի 10 մլն գրավի դիմաց:
«Հուսամ, որ Մամիկոն Ասլանյանին այս ժամերին կտեսնենք հրապարակում»,-նշեց նա:


