«Հնդկաստանի կողմից ՀՀ-ին զենքի մատակարարումը համարում ենք ոչ բարեկամական քայլ». Ալիև
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի կողմից տարբեր երկրներից սպառազինության ձեռքբերմանը:
Նա ափսոսանք է հայտնել, որ այդ երկրների շարքում է նաև Հնդկաստանը։ Ըստ նրա՝ դա Հնդկաստանի կողմից ՛՛ոչ բարեկամական քայլ է՛՛:
՛՛Մենք տեսնում ենք, թե որ երկրներն են պատրաստվում զենք տալ Հայաստանին։ Ցավոք, նրանց թվում է Հնդկաստանը, և մենք դա համարում ենք ոչ բարեկամական քայլ, քանի որ այդ հարձակողական զինատեսակների թիրախը միայն Ադրբեջանն է։ Իհարկե, մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցները և չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը վտանգ ներկայացնի մեզ համար՛՛,-մասնավորապես նշել է Ալիևը:


