Ես տեղափոխվում եմ Հայաստան ապրելու, սովորում եմ հայերեն․ Դենիս Ջորկաեֆ
Ես տեղափոխվում եմ Հայաստան ապրելու, սովորում եմ հայերեն: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Դենիս Ջորկաեֆը և պաշտոնապես տեղեկացրել, որ առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու։
Նա, մասնավորապես, նշել է. «Ֆուտբոլն իմ ընտանիքի պատմության և իմ կյանքի անբաժանելի մասն է։ Հայրս՝ Ժան Ջորկաեֆը, Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագն էր, իսկ եղբայրս՝ Յուրի Ջորկաեֆը, աշխարհի չեմպիոն է։ Ավելի քան 30 տարի իմ կյանքը կապված է ֆուտբոլի հետ․․․ Այսօր ցանկանում եմ իմ փորձն ու ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում տարիների ընթացքում ձևավորված կապերը ծառայեցնել հայկական ֆուտբոլին, մեր ակումբներին, ֆուտբոլիստներին ու մրցավարներին»:
Նշենք, որ Ջորկաեֆի թեկնածությունն առաջադրել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։



