ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, որովհետև այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև, հետևաբար երկու երկրների միջև հաստատվել են լավ հարաբերություններ: 

Նման դիրքորոշում է հայտնել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Եվրասիական գոտու երկրներից Հնդկաստան ժամանած լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ:   

«Կան շատ հնարավորություններ` զարգացնելու փոխշահավետ կապերը մի շարք բնագավառներում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական և այլն: Այնպես որ այստեղ շատ անելիքներ կան»,- ասել է Ջայշանկարը՝ խոսելով հայ-հնդկական հարաբերությունների մասին:   

Հնդկաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև վերջին շրջանում շատ երկրների կողմից քննարկման թեմա դարձած լոգիստիկ մեգա ծրագրերի իրականացման խնդրին: 

«Վերջին տասնամյակներին տեղի են ունեցել մեծաթիվ փոփոխություններ, ինչի արդյունքում ընձեռնվել են նոր տրանսպորտային և լոգիստիկ միջանցքներ բացելու հնարավորություններ: Շատ է խոսվում Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղու մասին, որի առանցքում շատ պետությունների համար կարևոր դերակատարում ունի Չաբահարի նավահանգիստը: Որպես այլընտրանքային ճանապարհ է դիտարկվում նաև միջինասիական միջանցքը: Կլինեն նաև այլընտրանքային ուրիշ տարբերակներ, որովհետև նախկին բոլոր միջանցքները հիմնադրվել են ութ-ինը տասնամյակ առաջ և դրանց ռեսուրսներն ու հնարավորությունները մաշվել են»,- ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը: 

  • Կիսվել: