չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ՀՀ է ժամանել հացահատիկով բեռնված գնացքը, որն անցել է Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով

ՀՀ է ժամանել հացահատիկով բեռնված գնացքը, որն անցել է Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով

Հայաստան է ժամանել հացահատիկով բեռնված գնացքը, որն անցել է Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Գնացքը Հայաստան է հասցրել 1000 տոննա ցորեն:

Տավուշի մարզի «Այրում» կայարանում գնացքի ժամանմանը ներկա են եղել ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու Ղազախստանի դեսպանը:

«Սա նախ հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համատեքստում՝ ի կատարումն օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի: Նախօրեին նաև ռուսական ցորենն էր գնացքով հասել Հայաստան:

Սա ոչ միայն քաղաքական նշանակություն ունի, այլ ունի կարևոր տնտեսական նշանակություն: Էականորեն կրճատվում է Հայաստան տեղափոխվող բեռների վրա ծախսվող ժամանակը»,-ասել է Դավիթ Խուդաթյանը:

Ղազախստանի դեսպանն էլ նշել է, որ սա պատմական իրադարձություն է:

«Ներկա պահին Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ աճ են արձանագրել: Այսօրվա իրադարձությունը դրա վառ արտահայտությունն է»,-ասել է նա:

  • Կիսվել: