ՀՀ դեսպանը Վրաստանի պաշտպանության փոխնախարարի հետ քննարկել է պաշտպանական հարցեր
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլիին։ Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր։
Այս մասին հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։


